1000х90.jpg (78 KB)

Դատապարտյալների բուժօգնությունն իրականացնելու է Քրեակատարողական բժշկության կենտրոնը

Armenpress 16:05, 15 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց համապատասխան որոշումներ՝  կալանավորված անձանց և դատապարտյալներին բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների պատշաճ մատուցումը, կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրման գործընթացի արդյունավետությունը ապահովելու նպատակով:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշումներով նախատեսվում է հստակեցնել կալանավորված անձանց և դատապարտյալներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծավալն ու բովանդակությունը:

«Նախագծերի փաթեթով ներկայացվում են նախագծերի հետևյալ փոփոխությունները. կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումն այսուհետև իրականացվելու է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրվող արտահիվանդանոցային, ներառյալ շարունակական հսկողության, հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալն ու բովանադակությունը համապատասխանեցվում է քաղաքացիների համար նախատեսված, պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ծավալին»,- ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նա նշեց, որ կալանավորված անձինք և դատապարտյալները կցագրվելու են քրեակատարողական հիմնարկին, տարածքային առումով առավել մոտ գտնվող, լիցենզավորված, արտահիվանդանոցային ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությանը:

«Այնտեղ իրականացվելու են նեղ մասնագիտական ծառայությունները, այդ թվում՝ լաբորատոր գործիքային հետազոտությունները»,- ընդգծեց նախարարը:

Ըստ Բադասյանի` դյուրացվում է նաև կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրումը քաղաքացիական բժշկական հաստատություններ՝ այն կազմակերպելով բացառապես բժիշկների կողմից տրված ուղեգրերի հիման վրա, ուղեգրման գործընթացից հանելով լրացուցիչ օղակներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am