Լիտվան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը

Armenpress 12:09, 15 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան դարձավ առաջին երկիրը, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Դա տեղի ունեցավ 1991 թ. օգոստոսի 14-ին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունը:

«Օգոստոսի 14-ը պատմական օր է հայ-լիտվական հարաբերություններում, քանզի 28 տարի առաջ այս օրը Լիտվան դարձավ առաջին երկիրը, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը»,- նշված է հաղորդագրությունում:

Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991 թ. նոյեմբերի 21-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am