Առնվազն 23 մարդ Է տուժել Մերձմոսկվայում ինքնաթիռի վթարային վայրԷջքի հետեւանքով

Armenpress 10:03, 15 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 23 մարդ Է տուժել «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռի վթարային վայրԷջքի հետեւանքով, որի շարժիչը բռնկել Է մերձմոսկովյան «Ժուկովսկի» օդանավակայանից դեպի Սիմֆերոպոլ մենկումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին ՏԱՍՍ-ին հայտնել են բժշկական ծառայություններում:

«Նախնական տեղեկատվության համաձայն՝ տուժել Է 23 մարդ»,- ասել Է աղբյուրը: Տուժածների թվում կան երեխաներ:

Օդանավում եղել Է ավելի քան 230 մարդ:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ վերթիռի ժամանակ բռնկել Է շարժիչը, վայրԷջք կատարելիս ինքնաթիռը դուրս Է եկել թռիչքավայրԷջքային գոտու սահմաններից: Բոլոր ուղեւորներին տարհանել են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am