Արժանի էինք այս հաղթանակին. Վարդան Մինասյան

Armenpress 00:07, 15 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով, իր թիմն արժանիորեն է դուրս եկել Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ:

«Իհարկե, մենք արժանի էինք այս հաղթանակին: Մենք տակտիկապես ճիշտ գործեցինք և երկու խաղակեսում էլ պահպանեցինք տեմպը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մինասյանը:

Վերջինիս խոսքով՝ թիմը դեռևս ոչ մի տեղեկություն չունի հաջորդ մրցակցի՝ Լյուքսեմբուրգի չեմպիոնի մասին:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն պատասխան խաղում հյուրընկալվելով վրացական «Սաբուրթալո»-ին՝ հաղթեց 2։0 հաշվով (առաջին խաղում  պարտվել էր 1:2 հաշվով) և դուրս եկավ փլեյ-օֆֆ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am