Փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը

Armenpress 20:17, 14 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարները փակել են Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «911» ծառայությունն ահազանգ է ստացել  օգոստոսի 14-ին, ժամը 11:26-ին այն մասին, որ մեքենայից առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները փակել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ռոլանդ Զ.) գազի բալոնի փականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am