ՀՀ վարչապետը որպես զբոսավար Զբոսաշրջիկներին է ներկայացնում Երևանը

Armenpress 19:31, 14 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբոսաշրջային ավտոբուսներից մեկում օտարերկրյա զբոսաշրջիկներին որպես զբոսավար ներկայացնում է Երևանը, նրա պատմությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետը մայրաքաղաքի մասին պատմում է անգլերեն լեզվով։

Ավարտին ՀՀ վարչապետը զբոսաշրջիկներին հրավիրեց ՀՀ կառավարության շենք։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am