Ֆեդերերը Ցինցինատիի մրցաշարի երրորդ փուլում է

Armenpress 17:32, 14 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ Ցինցինատիի մրցաշարի 3-րդ շրջան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ATP Ցինցինատիի մրցաշարի տղամարդկանց մենախաղի 2-րդ շրջանում Ֆեդերերն ուժերը չափեց Արգենտինայից Խուան-Իգնասիո Լոնդերոյի հետ: 1 ժամ 2 րոպե ձգված մրցախաղում շվեյցարացին հաղթեց երկու սեթերում` 6:3, 6:4 հաշվով:

Իսկ ահա կանանց մրցաշարի ֆավորիտներից մեկը` Սերենա Ուիլյամսը, հրաժարավել է մասնակցել Ցինցինատիի մրցաշարին մեջքի վնասվածքի պատճառով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am