Եվրահանձնաժողովում կոչ են արել Մեծ Բրիտանիային՝ բացատրել Brexit-ին վերաբերող իր գաղափարները

Armenpress 17:01, 14 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհրաժեշտ Է, որ Մեծ Բրիտանիան բացատրի Brexit-ին վերաբերող իր գաղափարները, որպեսզի այդ գործընթացի շուրջ բանակցություններն առաջ ընթանան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բրյուսելում կայացած բրիֆինգում լրագրողներին ասել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:

Brexit-ի շուրջ Միացյալ Թագավորության եւ Եվրամիության միջեւ կոնկրետ բանակցություններ չեն անցկացվում արդեն մի քանի ամիս: Ամռանը Մեծ Բրիտանիայում փոխվել Է վարչապետը: Այդ պաշտոնն զբաղեցրել Է Բորիս Ջոնսոնը, իսկ նախկին վարչապետ Թերեզա Մեյը հրաժարական Է տվել այն բանից հետո, երբ չկարողացավ լուծել Brexit-ի հետ կապված խնդիրները եւ միավորել պահպանողականներին:

«Որպեսզի բանակցություններն առաջ ընթանան, Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք Է բացատրի Brexit-ին վերաբերող իր գաղափարները եւ այն, թե առաջ շարժվելու ինչ ճանապարհ Է տեսնում»,-ասել Է ԵՀ-ի ներկայացուցիչը: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել Է, որ իր երկիրը պատրաստ Է Եվրամիության հետ բանակցություններ վարել հանրակցության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի մի քանի կետերի վերանայման շուրջ: Ինչպես իրազեկել Է բրիտանական վարչապետի մամուլի ծառայությունը, Ջոնսոնը «հավաստել Է հանձնառությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, այդ թվում՝ այնպիսի հանգուցային բնագավառներում, ինչպիսիք են անվտանգությունը, առեւտուրը եւ ահաբեկչության դեմ պայքարը»:

«Brexit-ի կապակցությամբ վարչապետ Ջոնսոնը հայտարարել Է, որ արդեն առկա գործարքը երեք անգամ մերժվել Է խորհրդարանի կողմից, ուստի պետք Է փոփոխվի: Նա կրկնել Է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ Է ազնվորեն բանակցություններ վարել «բեքստոպի» (Եվրամիության մաքսային միության եւ ընդհանուր եվրոպական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի գտնվելու ռեժիմը Brexit-ի անցումային շրջանի սկսվելուց հետո) այլընտրանք գտնելու շուրջ, սակայն եթե Եվրամիությունը շարունակի պնդել դուրս գալու վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ մտցնելու անհնարինությունը, ապա մեզ հարկ կլինի առանց գործարքի դուրս գալ հոկտեմբերի 31-ին»,- նշել Է մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am