Աթամբաեւին նոր մեղադրանքներ են առաջադրվել

Armenpress 16:27, 14 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին մեղադրանքներ են առաջադրվել եւս երկու քրեական գործով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է 24.kg-ն: Փաստաբան Սերգեյ Սլեսարյովի տվյալներով՝ նոր մեղադրանքները վերաբերում են Բիշքեկի ջերմաԷլեկտրակենտրոնի արդիականացման եւ այն շենքի սեփականացման հետ կապված քրեական գործերին, որտեղ գտնվում Էր պետության նախկին ղեկավարի գրասենյակը:

Ինչպես նշել Է իրավաբանը, նոր գործերի հիմքում ընկած են այն եզրակացությունները, որոնք տեղ են գտել խորհրդարանական հանձնաժողովի եզրակացության մեջ, որը ձայների մեծամասնությամբ հաստատել են Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Աթամբաեւին առաջադրվել են սպանության եւ առանձնապես ծանր այլ հանցագործությունների մեղադրանքներ: Բացի սպանությունից, պետության նախկին ղեկավարին մեղադրում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու, պատանդներ վերցնելու եւ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Նրան սպառնում Է ցմահ ազատազրկում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am