1000х90.jpg (78 KB)

Վճռաբեկ դատարանը մուտքագրել է Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքը

Armenpress 15:36, 14 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վճռաբեկ դատարանը օգոստոսի 6-ին մուտքագրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշման դեմ բողոքը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ դատական դեպարտամենտի «Ֆեյսբուք»-ի էջից, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան, և այն գտնվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 5-րդ մասի և 414.3-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումների տիրույթում, նշված պայմաններում չեն կարող իրացվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումները:

Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ է նշել, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ստացվելուն պես կիրացվի «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համապատասխան պահանջը»,-նշված է հաղորդագրության  մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am