1000х90.jpg (78 KB)

Երևանում կբացվի Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը

Armenpress 14:31, 14 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում Ուրուգվայը գլխավոր հյուպատոսություն կունենա:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 14-ին տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեցին Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք այս շաբաթվա ընթացքում ունենալու ենք շատ ուրախալի մի իրադարձություն, երբ Երևանում կբացվի Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը: Մենք նախարարի հետ հանդիպեցինք Նյու Յորքում անցյալ տարի, նա ինձ ասաց, որ մտադրություն կա այդ դիվանագիտական կետը Երևանում բացելու, և այդ հարցը շատ սպասել չտվեց, և այս շաբաթվա ընթացքում մենք կունենանք նոր դիվանագիտական կետ Հայաստանում, մեր բարեկամ Ուրուգվայի կողմից»,- ասաց Մնացականյանը:

Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան նշեց, որ հյուպատոսության բացումը վկայություն կլինի երկու երկրների միջև առկա կատարյալ հարաբերությունների մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am