Հունաստանի Եվբեա կղզում յոթ ինքնաթիռ եւ ինն ուղղաթիռ են մարում անտառային հրդեհը. Skai

Armenpress 13:54, 14 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոթ հրշեջ ինքնաթիռներ եւ ինը ուղղաթիռներ, ինչպես նաեւ շուրջ 300 հրշեջներ, զինվորականներ եւ կամավորներ են մարում սաստիկ հրդեհը, որն օգոստոսի 13-ից շարունակվում Է Հունաստանի Եվբեա կղզու սոճու անտառում՝ լեռների լանջերին: Օգոստոսի 14-ին այդ մասին հայտնել Է Հունաստանի Skai հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օգոստոսի 14-ին ավելի ուշ գործողությանը կմիանան երկու հրշեջ ինքնաթիռներ, որոնք Հունաստանի խնդրանքով տրամադրել Է Իտալիան, եւս երկուսն, ինչպես սպասվում Է, կուղարկի Իսպանիան, որը նույնպես արձագանքել Է Եվրոպայի քաղաքացիական պաշտպանության մեխանիզմին դիմած Հունաստանին, որը խնդրել Է օգնել հրդեհաշիջմանն Եվբեայում: Եվբեա կղզում սոճու անտառը շարունակում Է այրվել մեծ տարածության վրա: Օգոստոսի 13-ին կրակի ճակատը ձգվում Էր 11,5 կիլոմետր, իսկ բոցի սյունը բարձրացել Էր մինչեւ 30 – 40 մետր: Իշխանությունները նախազգուշական նպատակներով տարահանել են չորս ավան (Մակրիմալլի, Կոնտոդեսպոտի, Ստավրոս եւ Պլատանիա), որոնց բնակիչներն ուղարկվել են այլ բնակավայրեր: Թեթեւ վերքեր Է ստացել կամավորներից մեկը, որը մասնակցում Էր հրդեհի մարմանը Մակրիմալլի ավանի մոտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am