Ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Գեղարքունիքի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 22

Armenpress 13:39, 14 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա՝ Վարդենիսի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի և Սևանի բաժինների ծառայողներն օգոստոսի 11-ին իրականացրին ուժեղացված ծառայություն, որում  ներգրավված էին հարյուրավոր ոստիկաններ: Նպատակը՝ հանցագործությունների ու իրավախախտումների նախականխումը, կանխումն ու բացահայտումն էր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից, միջոցառումների արդյունքում կասկածանքով ոստիկանության բաժիններ բերման ենթարկվեցին 22 անձինք, որոնցից 9-ը տարբեր հանցագործությունների համար նախկինում դատապարտված: Հայտնաբերվեցին նաև ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարած վարորդներ: Որոշ խախտումների համար կազմվեցին արձանագրություններ, իսկ մի քանի մեքենա էլ տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:  Ուժեղացված ծառայությունները շարունակական են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am