Խուան Մարտին դել Պոտրոն բաց կթողնի ԱՄՆ բաց առաջնությունը  

Armenpress 13:34, 14 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն թենիսիստ Խուան Մարտին դել Պոտրոն չի մասնակցի ԱՄՆ բաց առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 30-ամյա արգենտինացին չի հասցնի վերականգնվել վնասվածքից հետո, որի պատճառով վիրահատության էր ենթարկվել: Դել Պոտրոն վնասվածքը ստացել էր հունիսին Լոնդոնի միջազգային մրցաշարում, իսկ հուլիսին Բարսելոնայում վիրահատվել էր:

Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի չորս մրցաշարերից վերջին` ԱՄՆ բաց առաջնությունը, այս տարի կկայանա օգոստոսի 26-ից սեպտեմբերի 8-ը Նյու Յորքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am