Նապոլեոնի հետմահու դիմակի բրոնզե պատճենն աճուրդի Է դրվել ԱՄՆ-ում. Fox

Armenpress 11:58, 14 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի (1769 – 1821) հետմահու դիմակի բրոնզե պատճենն աճուրդի Է դրված ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքի (Լուիզիանայի նահանգ) աճուրդում՝ 34,5 հազար դոլարով: Այդ մասին հայտնել Է Fox News հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ աճուրդը, որը կազմակերպել Է M. S. Rau Antiques արվեստի պատկերասրահը, նվիրված Է Նապոլեոն Բոնապարտի ծննդյան օրվա (օգոստոսի 15) 250-ամյակին:Մինչ օրս համարվում Էր, որ Նապոլեոնի հետմահու դիմակը Սուրբ Հեղինեի կղզում հանել Է նրա անձնական բժիշկ Ֆրանչեսկո Անտոմարչին, որը մահացել Է 1838 թվականին Սանտյագո դե Կուբա քաղաքում: «Սակայն շարունավում Է վեճն այն բանի շուրջը, թե ով Է հանել տապալված կայսեր հետմահու դիմակը: Ժամանակին կարծում Էին, թե դա եղել Է Նապոլեոնի անձական բժիշկ Ֆրանչեսկո Անտոմարչին, սակայն այժմ պնդում են, որ դա եղել Է բրիտանացի զինվորական բժիշկ Ֆրենսիս Բերտոնը, եւ որ նա հետմահու դիմակը հանել Է 1821 թվականի մայիսի 7-ին»,- ճշտվում Է պատկերասրահի կայքում: Պատկերասրահի տվյալներով՝ գոյություն ունի այդ դիմակի մի քանի պատճեն: Դրանցից մեկը պահվում Է Նոր Օռլեանում՝ Լուիզիանայի նահանգի Կաբիլդո թանգարանում: Բնօրինակը ցուցադրված Է Հավանայի Նապոլեոնի թանգարանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am