1000х90.jpg (78 KB)

Հնդկաստանը մասնակիորեն հանել Է Ջամուում եւ Քաշմիրում մտցված սահմանափակումները

Armenpress 11:55, 14 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանափակումները, որոնք Հնդկաստանի կառավարության կողմից մտցվել Էին Ջամուի եւ Քաշմիրի նախկին նահանգում, մասնակիորեն հանվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 14-ին հայտարարել Է տեղի ոստիկանության ղեկավար Մունիր Խանը, որի ելույթը հեռարձակել Է NDTV հեռուստաալիքը:«Ջամուում եւ Քաշմիրում իրավակարգի պահպանության հետ կապված իրադրությունը լիովին վերահսկվում Է: Դպրոցներն ու մյուս հաստատություններն աշխատում են բնականոն ռեժիմով»,-տեղեկացրել Է Մունիր Խանը: Սահմանափակումների վերացումը վերաբերում Է առաջին հերթին Ջամու քաղաքին, սակայն «Քաշմիրի հարթավայրի տարածքում մի քանի սահմանափակիչ միջոցներ ուժի մեջ կմնան խաղաղության պահպանման համար»,-ասել Է նա: Ավելի վաղ լրացուցիչ 8 հազարից ավելի զինծառայողներ Էին մտցվել տարածաշրջան: Իշխանություններն անջատել Էին շարժական կապը, ինտերնետը եւ մալուխային ցանցերը, ինչպես նաեւ պարետային ժամ Էին սահմանել: Ոստիկանությունը կալանքի տակ Էր վերցրել մի շարք հայտնի քաղաքական գործիչների:Օգոստոսի 5-ին Նյու Դելին հայտարարել Է Ջամուի եւ Քաշմիրի նահանգը լուծարելու եւ այս տարածաշրջանում երկու միութենական տարածք (վարչական միավորներ, որոնք ավելի քիչ իրավունքներ ունեն, քան նահանգը) ստեղծելու որոշման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am