Ճապոնիան շարունակում Է տառապել ուժասպառող տապից

Armenpress 09:50, 14 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում առնվազն 23 մարդ Է մահացել, եւս գրեթե 13 հազարը ջերմահարվածներով հոսպիտալացվել անցյալ շաբաթվա ընացքում: Օգոստոսի 14-ին այդ մասին հայտարարել Է Ճապոնիայի գլխավոր հրշեջ վարչությունը, որը կատարում Է արտակարգ իրավիճակների նախարարության եւ շտապ օգնության գործառույթները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նշվում Է, որ անցած յոթ օրվա ընթացքում ամբողջ Ճապոնիայում ջերմահարվածներով հոսպիտալացվել Է ընդհանուր առմամբ 12 հազար 751 մարդ: Ճապոնիան շարունակում Է տառապել ուժասպառող տապից, որը հաստատվել Է երկրի ամբողջ տարածքում: Որոշ տարածաշրջաններում ջերմաստիճանը հասնում Է Ցելսիուսի 39 աստիճանի: Տուժածների եւ մահացածների մեծ մասը տարեց մարդիկ են, որոնք հաճախ տանը չեն միացնում օդորակիչները խնայողության նպատակով: Երկրի իշխանությունները երկրի բնակչությանը հորդորում են փողոց դուրս գալ գլխարկով, ավելի շատ հեղուկ խմել եւ երկար ժամանակ չգտնվել արեւի տակ: Անցյալ տարի սաստիկ շոգի եւ ռեկորդային բարձր ջերմաստիճանների պատճառով Ճապոնիայում մահացել Է ավելի քան 150 մարդ, տասնյակ հազարավորները հայտնվել են հիվանդանոցներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am