1000х90.jpg (78 KB)

Հոնկոնգում շարունակվում են արտահանձնման մասին օրինագծի դեմ ցույցերը

Armenpress 21:59, 13 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգում շարունակվում են արտահանձնման մասին օրինագծի դեմ ցույցերը:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն,  բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ:

Հոնկոնգի միջազգային օդանավակայանում այսօր կրկին հարյուրավոր չվերթեր են հետաձգվել:

Արդեն 10 շաբաթ շարունակ Հոնկոնգի բնակիչները բողոքում են արտահանձնման վերաբերյալ օրինագծի փոփոխությունների դեմ, ինչն, ըստ նրանց, Հոնկոնգին զրկում է ինքնավարությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am