Փրկարարաները մարել են գազի արտահոսքի հետևանքով բռնկված հրդեհը

Armenpress 20:09, 13 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությունը օգոստոսի 13-ին, ժամը 14:32-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի Գրիբոյեդովի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի գազի բալոնից առկա է արտահոսք: Ինչպես «Արմենպրես»-ին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարանի բաց պատշգամբում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով, որը մարվել է տեղի ուժերով: Այրվել է գազի բալոնից արտահոսած գազը:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am