1000х90.jpg (78 KB)

Հնդկաստանի հարավի մի շարք շրջաններում արտակարգ դրության ռեժիմ են մտցրել հեղեղումների պատճառով

Armenpress 16:30, 13 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ երկրի հարավի Քերալայի նահանգի մի շարք շրջաններում արտակարգ դրության ռեժիմ են մտցրել հեղեղումների պատճառով, որոնք հանգեցրել են ավելի քան 90 մարդու մահվան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 13-ին հայտնել Է Hindustan Times թերթը:«Մենք այս ողբերգության հետեւանքները կհաղթահարենք միավորվելով»,-հայտարարել Է նահանգի գլխավոր նախարար Փինարայի Վիջայանը: Նշվում Է, որ արտակարգ ռեժիմը վերաբերել Է Իդուկիի, Էռնաքուլամի եւ Ալեփիի շրջաններին: Աղետի շրջաններում շարունակվում են որոնողափրկարարական գործողությունները:Ինչպես օգոստոսի 13-ին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները, առնվազն 202 մարդ զոհվել Է Հնդկաստանի հարավում մոլեգնող հեղեղումների հետեւանքով: Ավելի վաղ հաղորդվել Էր 184 զոհվածի մասին: Հրատարակության տվյալներով՝ փրկարարները հեղեղված շրջաններից տարհանել են 1,2 մլն մարդու, այժմ նրանք գտնվում են ժամանակավոր տեղավորման կենտրոններում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am