Քայլի Ջենների ակնոցը զվարճացրել Է ցանցի օգտատերերին

Armenpress 15:40, 13 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր, ձեռնարկատեր Քայլի Ջեններն իր Instagram-օգտահաշվում լուսանկար Է զետեղել արեւապաշտպան ակնոցով, որը փակում Է դեմքի մեծ մասը եւ ծաղրի առարկա Է դարձել ցանցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամառ-2019». գրել Է նա լուսանկարին կից: Օգտատերերի մի մասը հիացել Է Ջենների գեղեցկությամբ, բայց մեծամասնությունը նրան քննադատել Է ակնոցի անհաջող ընտրության համար:

«Դա կարող Է նաեւ Dior-ինը լինել, բայց ընդհանրապես ի՞նչ ….. (անհեթեթություն) Է»,-գրել Է Ջենների երկրպագուներից մեկը: «Ափսոսում եմ, որ դա այդքան հիմար տեսք ունի: Նրա դեմքը երազանք Է, որը չպետք Է դրա հետեւում թաքցնել»,- լուսանկարը մեկնաբանել Է մեկ այլ բաժանորդ:

Մարտի 5-ին Forbes հրատարակությունը Քայլի Ջեններին ճանաչել Է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը, որն իր կարողությունը վաստակել Է ինքնուրույն: Աղջիկը կոսմետիկական միջոցների սեփական բրենդը՝ Kylie Cosmetics-ը, բացել Է 2016 թվականին եւ մինչ այժմ վաստակել Է 1 մլրդ դոլար: Այսպիսով, նա առաջ Է անցել Facebook սոցիալական ցանցի ստեղծողից՝ Մարտ Ցուկերբերգից, որն իր առաջին միլիարդը վաստակել Է 23 տարեկանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am