Նոր Զելանդիայի իշխանությունները հավանություն են տվել գաղտնարժույթներով աշխատավարձի վճարումներին

Armenpress 15:30, 13 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի իշխանությունները պաշտոնապես հավանություն են տվել ընկերությունների կողմից աշխատավարձը գաղնարժույթներով վճարելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Financial Times թերթը:

«Նոր Զելանդիան … օրինական հիմունքերով հավանություն Է տվել այն ընկերություններին, որոնք իրենց աշխատակցիներին աշխատավարձը վճարում են կրիպտոարժույթներով, ինչի շնորհիվ ակտիվների այդ դասը հավասարեցրել են վճարումների հիմական ձեւերին…

Նոր Զելանդիայի իշխանությունների որոշմամբ թույլատրվում Է սեպտեմբերի 1-ից աշխատավարձի վճարումը գաղտնարժույթներով, ինչպիսիք են բիթքոյնները, եթե վճարումներն իրականացվում են կանոնավոր հաստատագրված գումարների տեսքով: Ընտրված թվային արժույթը նաեւ պետք Է կապակցված լինի առնազն մեկ ֆիատային արժույթի եւ պետք Է լինի փոխարկելի վճարման ստանդարտ ձեւի»,- գրել Է հրատարակությունը:

Այսօրվա դրությամբ գաղնարժույթներով վճարումներ են իրականացվում նաեւ Ճապոնիայում. կրիպտոոլորտը երկրում օրենսդրորեն կարգավորված Է, իսկ կրիպտոարժույթներն օրինական վճարային միջոցի կարգավիճակ ունեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am