Թեհրանը կոչ Է արել Հնդկաստանին կարգավորել Քաշմիրի իրադրությունը

Armenpress 14:35, 13 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանն անհանգստություն Է հայտնում Քաշմիրի տարբեր շրջաններում ստեղծված ներկայիս իրադրության կապակցությամբ եւ Հնդկաստանի իշխանություններին կոչ Է անում՝ միջոցներ ձեռնարկել դրա նորմալացման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 13-ին հայտարարել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Մենք կոչ ենք անում հնդկական իշխանություններին՝ հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել իրադրության նորմալացման համար, որպեսզի մարդիկ կարողանան առօրյա կյանքին վերադառնալ եւ ամբողջությամբ օգտվել իրենց բնական իրավունքներից»,- Մուսավիի խոսքը մեջբերում Է ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը: Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչն «ուշադրություն Է դարձրել Քաշմիրի տարբեր շրջաններում ընթացիկ իրադրության վերաբերյալ հայտնված նորություններին»: Նրա խոսքով՝ «հաղորդագրություններից հետեւում Է, որ տարածաշրջանում դիտվում են անվտանգության հետ կապված խնդիրներ, որոնք ազդում են սովորական քաղաքացիների կյանքի վրա»: «Դա անհանգստություն Է առաջացնում»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am