Վարչապետը Հայկ Մարությանի հետ ուղիղ եթերում աշխատանքային հանդիպում է անցկացնում

Armenpress 14:10, 13 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում աշխատանքային հանդիպում է անցկացնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` վարչապետը նշեց, որ այսպիսի ձևաչափով հանդիպում առաջին անգամ է իրականացվում:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հանդիպման ընթացքում իրենք ընդհանուր առմամբ քննարկելու են, թե ինչ է կատարվում քաղաքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am