HMS Kent բրիտանական ռազմանավն ուղեւորվում Է Պարսից ծոց. Daily Mail

Armenpress 12:32, 13 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտսմուտում բազավորված HMS Kent բրիտանական ռազմանավն ուղեւորվում Է Պարսից ծոց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 13-ին հայտնել Է Daily Mail բրիտանական թերթը՝ վկայակոչելով երկրի ռազմածովային ուժերին:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, HMS Kent-ը կփոխարինի HMS Duncan նավին եւ առաջադրանքներ կկատարի Պարսից ծոցում անվտանգ ծովագնացության ապահովման ԱՄՆ-ի հետ համատեղ առաքելության շրջանակներում:

Ներկայում Պարսից ծոցում, բացի Duncan Էսկադրային ականակրից, գտնվում են Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի եւս մի քանի նավեր եւ օժանդակ նավեր: Դրանք են՝ Cardigan Bay դեսանտային նավը, ինչպես նաեւ հակաականային պաշտպանության չորս նավ՝ Ledbury-ն, Blyth-ը, Brocklesby-ն եւ Shoreham-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am