Ռուսաստանն առավել հաճախ հիշատակվող երկիրն Է դարձել Թրամփի Twitter-ում. The Economist

Armenpress 11:27, 13 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մյուս պետություններից առավել հաճախ Է հիշատակվում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թվիթներում: Ինչպես նշում Է The Economist հանդեսը, ՌԴ-ն 2016 թվականին Թրամփի նախագահ ընտրվելու պահից նրա հաղորդագրություններում հիշատակվել Է 297 անգամ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարը 1384 անգամ Է գրել 81 արտասահմանյան երկրի մասին: Թրամփի թվիթների թվով երկրորդը դարձել Է ԿԺԴՀ-ն, որը նախագահի Twitter-ում հիշատակվել Է 163 անգամ: Առավել հաճախ հիշատակվող երկրների եռյակը եզրափակել Է Չինաստանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am