Հայաստան է ժամանել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությունը

Armenpress 19:30, 12 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, նախատեսված են հանդիպումներ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Այցի ընթացքում նախատեսված են նաև ՀՀ և ՌԴ Անվտանգության խորհրդի գրասենյակների միջև աշխատանքային քննարկումներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am