Իրանը դեմ Է արտահայտվել Կասպից ծովում գազատարի կառուցմանը

Armenpress 17:24, 12 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հանդես Է գալիս Կասպից ծովում գազատարի կառուցման դեմ, քանի որ այն կարող Է լուրջ վնաս հասցնել տարածաշրջանի բնապահպանությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է National Gas Company-ի (Իրան) ներկայացուցիչ Բեհրուզ Նամդարին:

«Կասպից ծովի արեւելքից արեւմուտք գազատարի կառուցումը կարող Է մեծ վնաս հասցնել տարածաշրջանի բնապահպանությանը… Իրանը հանդես Է գալիս դրա կառուցման դեմ»,-հայտարարել Է Նամդարին՝ ելույթ ունենալով Կասպիական տնտեսական համաժողովում:

Նա հիշեցրել Է, որ Իրանը հարեւաններին առաջարկում Է աշխարհի շուկաներին գազի մատակարարման համար օգտվել իր ենթակառուցվածքից՝ գազատարներից tւ թերմինալներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am