Բարի արարքը հարյուր հազար դոլար Է բերել ԱՄՆ-ի բնակչին

Armenpress 16:09, 12 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգի Շառլոթ քաղաքի բնակիչներից մեկը կարծում Է, որ բարի արարքը վիճակախաղով շահելու պատճառ Է դարձել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է UPI պորտալը:

Թոմաս Ֆրայը որոշել Էր ազատվել հին մահճակալից: Վաճառելու կամ դեն նետելու փոխարեն նա այն նվիրաբերում Է «Փրկության բանակ» միջազգային բարեգործական կազմակերպությանը: Տուն գալու ճանապարհին Ֆրայը Cash 5 վիճակախաղի տոմս Է գնել:

Հաջորդ առավոտյան ամերիկացին ստուգել Է արդյունքները եւ հայտնաբերել, որ 349 հազար դոլար Է շահել: Նա չԷր կարողանում հավատալ հաջողությանը եւ առնվազն երեք անգամ ուշադիր ստուգել Է շահումի արդյունքները: Հաղթողը մտադիր Է դրամական մրցանակը խնայել ապագայի համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am