ՊՍԺ-ն և «Բարսելոնա»-ն կհամաձայնեցնեն Նեյմարի և Կոուտինյոյի փոխանակումը  

Armenpress 12:07, 12 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական ՊՍԺ-ն և կատալոնական «Բարսելոնա»-ն համաձայնության են եկել Նեյմարի և Կոուտինյոյի փոխանակման հարցի շուրջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է RMC sport-ը: ՊՍժ-ն պատրաստ է հրաժարվել Նեյմարից, եթե կատալոնական թիմը, բացի Կոուտինյոյից, նաև հավելյալ գումար վճարի: «Բարսելոնա»-ն առաջիկա օրերին արդեն իսկ պաշտոնապես առաջարկով կդիմի ՊՍԺ-ին:

Ֆուտբոլիստն անձամբ ևս ցանկություն է հայտնել վերադառնալ իսպանական ակումբ: Նեյմարի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը:   

2018-19 մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 28 խաղ, դարձել 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Փարիզյան ակումբը բրազիլացի ֆուտբոլիստին ձեռք էր բերել 2017 թվականին «Բարսելոնա»-ից՝ 222 մլն եվրոյի դիմաց:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am