Երիտասարդ ազատ ոճային ըմբիշները մեկնարկում են աշխարհի առաջնությունում  

Armenpress 11:49, 12 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային առաջին օրը մրցապայքարի մեջ կմտնեն 4 ըմբիշներ: 57 կգ քաշային Վրեժ Գևորգյանը որակավորման փուլում կմրցի իտալացի Տոմասո Ֆրեզայի հետ: 65 կգ քաշում Վազգեն Թևանյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից և կգոտեմարտի Կորեայից Ինջոնգ Հվանգի հետ:

70 կգ քաշում Արման Անդրեասյանի մրցակիցը որակավորման փուլում Չինաստանից Յուն Զաոն է: 79 կգ քաշային Արման Ավագյանի հակառակորդը նորից որակավորման փուլում էստոնացի Էրիկ Ռայնբոկն է:

Ըմբշամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունն այս տարի անցկացվում Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում: Այն մեկնարկել է օգոստոսի 12-ին և կեզրափակվի 18-ին:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am