Իրանը պատրաստ Է կատարել միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունները. փոխնախագահ Էսհաք Ջահան

Armenpress 11:39, 12 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պատրաստ Է կատարել միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով ստանձնած իր պարտավորությունները, որից ավելի վաղ դուրս Է եկել ԱՄՆ-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ Է համագործակցել աշխարհի բոլոր երկրների հետ, հստակորեն իրականացնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով ստանձնած իր պարտավորությունները»,-հայտարարել Է Ջահանգիրին՝ ելույթ ունենալով Կասպիական տնտեսական համաժողովում: Նա նշել Է, որ «ցավոք, ամերիկյան կողմը վարում Է տարածաշրջանում անկայունություն ստեղծելու քաղաքականություն»: «Ամերիկայի միակողմանի քաղաքականությունը, Ամերիկայի կողմից պատժամիջոցների օգտագործումը հսկայական խնդիր Է մեր տարածաշրջանի համար»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am