Նադալը հաղթել է Մոնրեալի Մասթերսում  

Armenpress 10:35, 12 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հաղթել է Մոնրեալի ATP մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոնրեալի Մասթերս մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում Նադալը մրցել է Ռուսաստանի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևն էր: 1 ժամ 10 րոպե ձգված մրցախաղում Նադալն առավելության է հասել երկու սեթում` 6:3, 6:0 հաշվով:

Ռաֆայել Նադալը իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նվաճել է 83-րդ տիտղոսը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am