1000х90.jpg (78 KB)

Հովիտներում և նախալեռներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, եղանակը կշոգի 2-3 աստիճանով

Armenpress 13:40, 11 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա 5 օրերին Հայաստանի հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ հանրապետության տարածքում օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հյուսիս-արևմտյան 3-8 մ/վրկ արագությամբ: Երեկոյան ժամերին Կոտայքի, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում մինչև 20-25մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-15-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

 

Երևան քաղաքում օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am