Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարի միանձնյա առաջատարն է

Armenpress 10:31, 11 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարի միանձնյա առաջատարն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Grand Chess տուրի հերթական փուլի Սենթ Լուիսում ընթացող արագ շախմատի մրցաշարի առաջին երեք տուրերում Արոնյանը հաջորդաբար հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշիե-Լագրավին, ռուս Սերգեյ Կարյակինին և Ադրբեջանից Շահրիյար Մամեդյաովին:

Այժմ Արոնյանն ունի 6 հնարավորից 6 միավոր և միանձնյա առաջատարն է: Նրան հաջորդում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Արագ շախմատի ևս 3 տուր կխաղարկվի օգոստոսի 11-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am