1000х90.jpg (78 KB)

Շախմատիստ Արմեն Բարսեղյանը՝ Եվրոպայի մինչև 16 տարեկանների չեմպիոն

Armenpress 22:15, 10 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայում ավարտվեցին Եվրոպայի պատանիների և աղջիկների շախմատի առաջնությունները, որտեղ Հայաստանը մի քանի մեդալներ նվաճեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի առաջնությունն անցկացվեց  6 տարիքային խմբերով՝ մինչև 8, 10, 12, 14, 16 և 18: Հայաստանը մրցաշարում ներկայացնում էին 29 շախմատիստ:  Հայ շախմատիստներից հիանալի հանդես եկավ մինչև 16 տարեկանների ենթախմբում հանդես եկող Արմեն Բարսեղյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և հռչակվեց Եվրոպայի մինչև 16 տարեկանների չեմպիոն: Բարսեցյանը նաև 47 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Արմեն Բարսեղյանի մարզիչն է միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը: Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես եկավ մինչև 12 տարեկանների մրցաշարում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ Եվրոպայի մինչև 12 տարեկանների փոխչեմպիոն: Փիլիպոսյանը մրցաշարի մեկնարկից գլխավորում են մրցաշարային աղյուսակը, սակայն 8-րդ տուրում պարտություն կրեց ապագա չեմպիոն Մարկ Մաւորիցցիից և նվաճեց միայն արծաթե մեդալ: Ռոբերտ Փիլիպոսյանի մարզիչն է գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճելուն շատ մոտ էր նաև մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Աննա Սարգսյանը: Մեր շախմատիստուհին վաստակեց 6.5 միավոր և կիսեց 3-6-րդ հորիզոնականները: Ցավոք, լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մեր շախմատիստուհին հայտնվեց 6-րդ հորիզոնականում:

Լավագույն տասնյակում տեղեր զբաղեցրեցին նաև մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Գագիկ Նավոյանը և մինչև 10 տարեկան աղջիկների ենթախմբի մասնակից Անահիտ Մկրտչյանը, ովքեր համապատասխանաբար զբաղեցրեցին 5-րդ և 7-րդ հորիզոնականները:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am