Վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում կայացած մշակութային ծրագրի

Armenpress 19:53, 9 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանում՝ Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո նախատեսված մշակութային ծրագրին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների եւ ԵԱՏՀ նախագահի հետ միասին ներկա է գտնվել «Tengri 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը։

ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն ավարտվել է։ Օգոստոսի 9-ին Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունը կվերադառնան Երևան։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am