1000х90.jpg (78 KB)

Չոլպոն-Ատայում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը

Armenpress 16:17, 9 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, հանդիպումը հաջորդել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որին Փաշինյանը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար, բացման ելույթով է հանդես եկել:

Օգոստոսի 9-ի առավոտյան Հայաստանի վարչապետը հանդիպում է ունեցել նաև Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am