«Ընկերները» սերիալի դերասան Մեթյու Փերին մեկուսի կյանքով Է ապրում

Armenpress 16:02, 9 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկա-կանադացի դերասան Մեթյու Փերին, որը Չենդլեր Բինգին Է մարմնավորել ժողովրդականություն վայելող «Ընկերները» սերիալում, սկսել Է մեկուսի կյանքով ապրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է RadarOnline-ը: Նշվում Է, որ անցած ամռանը վիրահատության ենթարկվելուց հետո նա գործնականում չի հեռանում հյուրանոցում գտնվող փենթհաուսից, որի մեկ օրվա արժեքը յոթ հազար դոլար Է: Բացի այդ, 49-ամյա արտիստը, որը երեք անգամ բուժընթաց Է անցել ալկոհոլային կախվածության դեմ, սկսել Է վերստին չարաշահել ոգելից խմիչքը, պնդում են հրատարակության աղբյուրները:

«Հազիվ թե որեւԷ մեկը նրան ճանաչի (հյուրանոցում), որովհետեւ նա շատ փնթի տեսք ունի այն Փերիի համեմատությամբ, որին մարդիկ հիշում են: Նա խուսափում Է շփումից եւ գրեթե դուրս չի գալիս մութն ընկնելուց առաջ, բացառությամբ սիգարետ գնելու կամ հիվանդանոց այցելելու»,-պատմել Է զրուցակիցը: Հունիսին պապարացիները Մեթյու Փերիին լուսանկարել Էին երկու տարվա ընթացքում առաջին անգամ: Դերասանի արտաքին տեսքն անհանգստություն Էր առաջացրել ցանցում, քանի որ լուսանկարներում նա պատկերված Էր կեղտոտ հագուստով, ուռած դեմքով ու ձեռքերով: Լրագրողները նաեւ ուշադրություն Էին դարձրել այն բանի վրա, որ հայտնին երկար կեղտոտ եղունգներով Է: Փերին ինքը հեգնանքով Է վերաբերվել այն բանին, որ այս կադրերը հայտնվել են ԶԼՄ-ներում: Սոցցանցերում նա խոստացել Է, որ անպայման կայցելի մատնահարդարի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am