1000х90.jpg (78 KB)

Վրաստանում աճում Է ՄԻԱՎ-ախտահարվածների թվաքանակը

Armenpress 10:55, 9 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում 2019 թվականի սկզբից մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ) Է հայտնաբերվել 369 մարդու մոտ, ընդամենը երկրում գրանցված Է ավելի քան 7,8 հազար ՄԻԱՎ-ախտահարված: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վարակիչ ախտաբանության, ՁԻԱՀ-ի եւ կլինիկական իմունոլոգիայի գիտագործնական կենտրոնի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Ավելի քան 7,8 հազար ախտահարվածներից 5,8 հազարը տղամարդիկ են, իսկ շուրջ երկու հազարը՝ կանայք: Հիվանդների մեծ մասը 29-ից 39 տարեկան Է:

ՁԻԱՀ (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) Է զարգացել 4,2 հազար հիվանդների մոտ, մահացել Է շուրջ 1,6 հազար մարդ, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am