Դավիդ Լուիսը պաշտոնապես «Արսենալ»-ի ֆուտբոլիստն է

Armenpress 23:27, 8 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ը պայմանագիր է ստորագրել «Չելսի»-ի բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «զինագործների» պաշտոնական կայքը: «Արսենալ»-ը բրազիլացու հետ կնքել է հիմնական պայմանագիր, սակայն ժամկետների մասին ոչինչ հայտնի չէ: «Զինագործների» կազմում Դավիդ Լուիսը հանդես կգա 23 համարի ներքո:

Անգլիայի առաջնության` Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին խաղում` օգոստոսի 11-ին, «Արսենալ»-ն արտագնա խաղում կմրցի «Նյուքասլ»-ի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am