ԱՀ պետնախարարը Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձին ընդառաջ հանձնաժողովի նիստ է հրավիրել

Armenpress 18:21, 8 Օգոստոս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողովի օգոստոսի 8-ին անցկացված նիստը նախագահել է  ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Օրակարգում Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի տոնական միջոցառումների ծրագրի հստակեցումն էր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, զեկույցներով հանդես են եկել ոլորտային պատասխանատուները, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:  

Տոնական միջոցառումներն ընդգրկելու են Ստեփանակերտն ու շրջանները: Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը պահանջել է սահմանված կարգով ավարտել նախապատրաստական աշխատանքները՝ ապահովելով Արցախի  հանրապետության  հռչակման հերթական տարեդարձի միջոցառումների կազմակերպման ու անցկացման բարձր նշաձողը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am