Կառավարության նիստին առաջին անգամ մասնակցեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը

Armenpress 12:45, 8 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության օգոստոսի 8-ի նիստին առաջին անգամ մասնակցեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց Սինանյանին և հաջողություն մաղթեց։

«Սա նոր կարգավիճակ է մեր կառավարությունում, մեր երկրում։ Ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք այս փոփոխությունների հետ կապված շատ հստակ պլաններ ունենք և, իհարկե, այդ ծրագրերի իրականացման համար շատ մեծ է գլխավոր հանձնակատարի դերակատարումը»,- եզրափակեց Փաշինյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am