«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր հարձակվող ունի  

Armenpress 12:31, 8 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել հարձակվող Դմիտրի Լավրիշևի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 20–ամյա ֆուտբոլիստը մինչ «Նոա» տեղափոխվելը հանդես է եկել Վոլգոգրադի «Ռոտոր-2» ակումբում։ Պայմանագիրը կնքվել է երկու տարի ժամկետով։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am