Դեսպան Վահրամ Կաժոյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիետնամի նախագահ Նգույեն Ֆու Չոնգին

Armenpress 17:54, 7 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանն օգոստոսի 7-ին իր հավատարմագրերը հանձնեց Վիետնամի նախագահ Նգույեն Ֆու Չոնգին (Nguyen Phu Trong): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո կայացած հանդիպման ընթացքում ՎՍՀ նախագահ Նգույեն Ֆու Չոնգը ողջունեց դեսպանին և մաղթեց հաջողություն և բեղմնավոր աշխատանք Վիետնամում՝ վստահություն հայտնելով, որ վերջինս կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը` Վիետնամի հետ երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու և ընդլայնելու ուղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am