«Ռեալ Սոսյեդադ»-ի սանը տեղափոխվեց «Լոռի»

Armenpress 14:45, 7 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական «Ռեալ Սոսյեդադ»-ի սան Չաբի Աուզմենդին համալրել է «Լոռի» ֆուտբոլային ակումբի կազմը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռին» ձեռք է բերել իսպանացի ենթահարձակվող Չաբիեր Աուզմենդիին։ 22-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ Սոսյեդադի» սան է, հանդես է եկել ակումբի Մ19 եւ երրորդ թիմերում, ինչպես նաեւ տեղի «Բեասային» եւ «Կալահորրա» ակումբներում։ Իսպանիայի Segunda B դիվիզիոնում մասնակցել է 23 հանդիպման։ Աուզմենդին երկու հանդիպում էլ անցկացրել է Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության շրջանակում»,- նշված է հայտարարությունում:

Ֆուտբոլիստի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am