Թուրքիայի և Ռուսաստանի միջև մասամբ կգործի վիզայի ազատականացման ռեժիմը

Armenpress 12:34, 7 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում հուլիսի 7-ից մասամբ սկսելու է գործել Ռուսաստանի հետ վիզայի ազատականացման ռեժիմի մասին համաձայնագիրը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլիեթ» լրատվամիջոցը:

Ըստ տեղեկությունների՝ ազատականացման ռեժիմը կգործի ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար: Ռեժիմից կօգտվեն նաև այն վարորդները, որոնք իրականացնում են միջազգային բեռնափոխադրումներ:

Թուրքական օդուժի կողմից 2015 թվականի նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման պատճառով Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներ էր կիրառել Թուրքիայի դեմ, ինչի հետևանքով հանվել էր այս երկրի հետ առանց վիզա ռեժիմը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am