ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան խոչընդոտելու են Իրանի կողմից նավթի շուկայի ապակայունացմանը

Armenpress 09:53, 7 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարար Ռիք Փերրին եւ Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի, արդյունաբերության եւ հանքային պաշարների նախարար Խալեդ ալ Ֆալեհը հանդիպել են Վաշինգտոնում եւ համաձայնության եկել՝ միասին խոչընդոտելու նավթի համաշխարհային շուկան ապակայունացնելու Իրանի փորձերը: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաստատում Է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայության՝ օգոստոսի 6-ին տարածված հայտարարությունը:

«Նախարարներ Փերրին եւ ալ Ֆալեհը հավաստել են, որ ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան՝ որպես աշխարհում նավթի երկու խոշորագույն մատակարարներ, կշարունակեն համատեղ աշխատել այն բանի ապահովման համար, որ նավթի համաշխարհային շուկան այսուհետեւ Էլ լավ մատակարարվի, հատկապես հաշվի առնելով շուկաներն ապակայունացնելու Իրանի ագրեսիվ փորձերը»,- ասված Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am