ԵՄ-ն օժանդակել է Թուրքիայում գտնվող փախստականների աջակցության ծրագրին

Armenpress 16:45, 6 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը Թուրքիայում գտնվող փախստականների աջակցության ծրագրին ֆինանսական օգնություն է ցուցաբերել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլիեթ» լրատվամիջոցը:

Ըստ տեղեկությունների՝ Եվրամիությունը այդ ծրագրին հավելյալ 127 մլն եվրո է փոխանցել, ինչի արդյունքում ԵՄ-ի ընդհանուր աջակցությունը ծրագրին կազմել է 1 մլրդ 125 մլն եվրո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am