Amazon-ը օգտատերերի հաղորդումները գաղտնալսելու գործառույթն անջատելու հնարավորություն Է ներկայացրել

Armenpress 16:39, 5 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Amazon ընկերությունն իր Echo «խելացի» սյունակների եւ Alexa ձայնային ասիստենտի օգտարերերին աշխատակիցների կողմից իրենց հաղորդագրությունների գաղտնալսման գործառույթն անջատելու հնարավորություն Է ներկայացրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Verge պորտալը:

Պորտալի տվյալներով՝ Amazon-ի աշխատակիցներին աուդիոֆայլերի հաղորդումն արգելելու համար օգտատերերը պետք Է իրենք անջատեն այդ գործառույթը սյունակի կամ սմարթֆոնի կարգաբերումներում: Նախկինում դա անելը հնարավոր չԷր: «Մենք ամենայն լրջությամբ ենք վերաբերվում մեր օգտատերերի անձնական տվյալների անվտանգությանը եւ մշտապես լրամշակում ենք մեր պրակտիկաներն ու ընթացակարգերը,- մեջբերում Է պորտալն Amazon-ի ներկայացուցչի խոսքը:- Օգտատերերի ձայնային հրամանները, որոնք օգտվում են այդ բացառությունից, չեն հաղորդվի ուսուցման վերահսկվող գործընթացի շրջանակներում, որը ենթադրում Է (աշխատակիցների կողմից) չափազանց փոքր թվով աուդիոձայնագրությունների անձնական մշակում»:

Հրատարակությունը նշում Է, որ ավելի վաղ Apple եւ Google ընկերությունները նույնպես համանման «խելացի» սյունակների եւ ձայնային ասիստենտների օգտատերերին ներկայացրել են աշխատակիցների կողմից իրենց հրամանների գաղտնալսելն արգելելու հնարավորություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am